Երկրաշարժի հետևանքով ՀՀ տարածքում ժամը 22:00-ի դրությամբ ավերածությունների, զոհերի, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    20 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    89%
    9 կմ/ժ
  • Արարատ 18°C
    72%
    16 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    79%
    9 կմ/ժ
  • Արցախ 17°C
    78%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.49628
  • Դոլար = 389.501

Երկրաշարժի հետևանքով ՀՀ տարածքում ժամը 22:00-ի դրությամբ ավերածությունների, զոհերի, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել

Երկրաշարժի հետևանքով ՀՀ տարածքում ժամը 22:00-ի դրությամբ ավերածությունների, զոհերի, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել

Ժամը 22։00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավերածությունների, զոհերի, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Ժամեր առաջ Հայաստանի Շորժա գյուղից 5կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապն անցել է, էլեկտրաէներգիան վերականգնվել: Այս մասին «Հայկական ժամանակ»ի  հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը: Ըստ համայնքապետի, այս պահի դրությամբ Շորժա խոշորացված համայնքի որևէ բնակավայրում զոհեր կամ վիրավորներ չկան:

«Վիրավորներ, զոհեր չկան, հոսանք կա, գազը կա, ջուրը կա: Ժողովուրդն էլ կամաց-կամաց տներն են մտնում, որովհետև արդեն հետցնցումներն անցան: Երկրաշարժը բավական ուժեղ էր, հոսանքն էլ որ անջատվեց, ու մի 40 րոպե տևեց, մարդիկ խուճապի մատնվեցին: Ժողովուրդը միանգամից անակնկալի եկավ: Հետո, որ հոսնաքը տվեցին, հանդարտվեցին»,-տեղեկացրեց համայնքապետը:

Շորժայում նաև մեծ ավերածություններ չկան: Սուլիոկ Շուշանյանն ասաց՝ փոքրիկ ճաքեր, մասնակի խնդիրներ եղել են, բայց խոշոր ավերածություններ ոչ մի համայնքում չի գրանցվել:

«Դպրոցները կանգուն են: Տներն էլ մթության մեջ ինչքան հնարավոր է ուսումնասիրել ենք, ավերված չեն: Որոշ համայնքներում հին գոմեր, բաներ կան, դրանք են վնասվել, բայց մեծ խնդիրներ չեն դրանք: Հենց նոր էլ ինֆորմացիան ստացվեց  Ջիլ գյուղից: Այնտեղ ևս ավերածություններ չկան, վթարային դպրոցը կանգուն է, տներում թեթեև ճաքեր կան: Վարչական ղեկավարը պտտվում է տնետուն: Խնդիրնեը մասնակի են»,-ասաց Շորժայի համայնքապետը:

Թեմայի այլ նորություններ