Երևանում և մի քանի մարզերում փետրվարի 5-ին 19։30–ի մոտ երկրաշարժ է զգացվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    20 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    72%
    16 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    79%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    80%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.49628
  • Դոլար = 389.501

Երևանում և մի քանի մարզերում փետրվարի 5-ին 19։30–ի մոտ երկրաշարժ է զգացվել

Երևանում և մի քանի մարզերում փետրվարի 5-ին 19։30–ի մոտ երկրաշարժ է զգացվել

Ցնցումները զգացվել են Հայաստանի տարբեր բնակավայրերում: Հատկապես բարձրահարկերում բնակվողները զգացել են ուժեղ ցնցում։ Մարդիկ սկսել են համացանցում գրառումներ անել, որ «զգացիք երկրաշարժը, թե ոչ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը հաղորդում է, որ Երևանի ժամանակով 19:36-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքից 75 կմ դեպի արևմուտք, հիպոկենտրոնի 10 կմ խորության վրա տեղի է ունեցել 4,6 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հայաստանի Ճամբարակ համայնքից 14 կմ դեպի արևելք:

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ-ից հայտնեցին, որ սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 - 4 բալ ուժգնությամբ: Ժամը 20։10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավերածությունների, զոհերի, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել։

Թեմայի այլ նորություններ