Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է վերացնել կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտները և դրանով բարելավել գործարար միջավայրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    9 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    82%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53926
  • Դոլար = 388.163

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է վերացնել կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտները և դրանով բարելավել գործարար միջավայրը

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է վերացնել կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտները և դրանով բարելավել գործարար միջավայրը

Ազգային ժողովում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ նախարարության կողմից ձեւավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է կառուցապատման ոլորտում առկա խնդիրների վերհանումը, քննարկումը եւ դրանց լուծման համար համապատասխան կառուցակարգերի մշակումը։ Նախարարի խոսքով՝ աշխատանքային խմբի նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր շաբաթ և հերթական նիստի ընթացքում «Կառուցապատողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվել է խնդիր՝ կապված հողամասերի ընդլայնման հետ:

«Մասնավորապես, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաեւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար: Վերը նշվածից պարզ է դառնում, որ ընթացիկ կարգավորումը նախատեսում է սահմանափակում, այն է՝ նախքան ընդլայնելը անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա պետք է առկա լինի որեւէ շինություն: Նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի վերջին պարբերությունը նախատեսում է, որ հողամասի ընդլայնման նպատակով կարող է հողամաս տրամադրվել միայն մեկ անգամ, որը ըստ էության նախատեսված երկրորդ սահմանափակումն է»,- ասաց Քերոբյանը։

Ըստ նախարարի՝ վերլուծելով նշված սահմանափակումները եւ դրանց ազդեցությունը կառուցապատման գործընթացի վրա պարզ է դառնում, որ սահմանափակումները խիստ բացասական ազդեցություն են ունենում կառուցապատման բնագավառի զարգացման վրա:

«Նշվածը պայմանավորված է նրանով, որ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասը հնարավոր չէ ընդլայնել, այն դեպքում, եթե դրա վրա շինություն առկա չէ, ինչը արհեստական խոչընդոտ է ստեղծում կառուցապատողների համար, որոնք հաճախ ստիպված են լինում որեւէ շինություն կառուցել հողամասի վրա, դրանով իսկ հաղթահարելով ֆորմալ պահանջը, ծախսելով դրա վրա իրենց թե ֆինանսական,  թե ժամանակային ռեսուրսները: Երկրորդ սահմանափակման վերացումը նույնպես պայմանավորված է կառուցապատողին, իրեն իսկ սեփականության իրավունքով պատկանող հողամասը ընդլայնելու մեկից ավել հնարավորության տրամադրման անհրաժեշտությամբ: Քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ կառուցապատողը զրկված է տնտեսապես անհրաժեշտ ընդլայնման հնարավորությունից, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունենում գործարար միջավայրի վրա»,- եզրափակեց Քերոբյանը։

Նախարարը կարծում է, որ օրենքի փոփոխությունը էապես կաշխուժացնի հողամասերի վրա կառուցապատման գործընթացը։

Թեմայի այլ նորություններ