Դրական եզրակացություն է տրվել ««ՀՀ դրոշի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» փաթեթին
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    24 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    24 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 23°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    24 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    20 կմ/ժ
  • Արցախ 15°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Դրական եզրակացություն է տրվել ««ՀՀ դրոշի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» փաթեթին

Դրական եզրակացություն է տրվել ««ՀՀ դրոշի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» փաթեթին

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Նիստին ներկա է գտնվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հիմնական զեկուցող Աղվան Վարդանյանի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո կազմակերպվել է աշխատանքային քննարկում, որից հետո օրենսդրական փաթեթը լրամշակվել է: Հեղինակը նշել է, որ ընդունել է Կառավարության ներկայացրած առաջարկներն օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Oրինագծի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության դրոշի առավելագույն հանրայնացումը, պետականության հանդեպ ՀՀ քաղաքացիների, հատկապես՝ երեխաների և երիտասարդների կողմից հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է:

Առաջարկվում է պահանջ ամրագրել, ըստ որի` Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացված լինի հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա:

Թեմայի այլ նորություններ