ԲԸՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում ՀՀ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրերում
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    56%
    4 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    55%
    28 կմ/ժ
  • Լոռի 15°C
    96%
    10 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 24°C
    56%
    10 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    9 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    50%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    50%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    57%
    4 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53814
  • Դոլար = 388.163

ԲԸՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում ՀՀ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրերում

ԲԸՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում ՀՀ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրերում

Հուլիսի 25-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները շարունակել են խստացված շրջայցերը ՀՀ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրերում, կանաչ գոտիներում ու ջրային տարածքներում։ InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը, որում մասնավորապես ասվում է.

ԲԸՏՄ ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը նույնպես այցելել է ՀՀ Տավուշի մարզ, անձամբ տեղում ծանոթացել իրավիճակին և հետևել վերահսկողական աշխատանքներին։ Հասրաթյանը նշել է, որ ամբողջ հանրապետությունում կատարված մշտադիտարկումների համադրման արդյունքները ցույց են տալիս, որ ստուգայցերի մեկնարկին գրանցված խախտումների քանակն անհամեմատ շատ է եղել, քան վերջին օրերին գրանցվածները, սակայնկարևոր է չթուլացնել զգոնությունը և ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ իրականացվող լայնամասշտաբ միջոցառումները շարունակել նույն ծավալով։

Կորոնավիրուսային հիվանդությունը կանխարգելելու նպատակով Տեսչական մարմնի մասնագետների և ոստիկանների համատեղ խմբերը երկրորդ օրն անընդմեջ կատարածանակնկալ ստուգայցերի ընթացքում Պարզ լճի, Լաստիվերի, Ենոքավանի հանգստյան գոտիներում, Գոշավանք և Հաղարծին վանական համալիրների տարածքներում արձանագրել են խախտումների նվազում։ Թեպետ հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանվում են ոչ լիարժեք՝ շարունակվում են գրանցվել դիմակները ոչ պատշաճ կրելու, անկանոն հերթեր և մարդկային կուտակումներ առաջացնելու դեպքեր, այնուամենայնիվ երեկվա համեմատ այսօր ավելի քիչ խախտումներ են եղել։

Տեսուչների կողմից տրվել են ցուցումներ, իրականացվել է խորհրդատվություն, կատարվել են անհատական իրազեկման աշխատանքներ՝ կուտակումներ առաջացնող, խմբերով շրջող այցելուներին բացատրվել է հակահամաճարակային կանոններինխստագույնս հետևելու անհրաժեշտությունը:

Թեմայի այլ նորություններ