Ազգային ժողովում քննարկվում է չընդունված դիմորդների հարցը, իսկ դարպասներից դուրս պատասխանի են սպասում դիմորդները
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    73%
    4 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    59%
    11 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    91%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    64%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    67%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    73%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    73%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    61%
    3 կմ/ժ
  • Արցախ 20°C
    55%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

Ազգային ժողովում քննարկվում է չընդունված դիմորդների հարցը, իսկ դարպասներից դուրս պատասխանի են սպասում դիմորդները

Ազգային ժողովում քննարկվում է չընդունված դիմորդների հարցը, իսկ դարպասներից դուրս պատասխանի են սպասում դիմորդները

Ազգային ժողովում այս պահին ընթանում է հատուկ նիստ, որտեղ քննարկվում է բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդների հարցը։

Հանդիպմանը մասնակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներկա են Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մասնագետները։ Նիստն անցկացվում է դռնփակ։

Հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էր Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

Հիշեցնենք, որ բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում։ Պատճառը բուհի ընդունելության նոր կարգն է, որով գերակա է առաջին հայտը։ Որոշ դիմորդներ դուրս են մնացել, քանի որ չեն վաստակել առաջին հայտի համար անհրաժեշտ միավորներ եւ չեն կարողացել ընդունվել մնացած նշված ֆակուլտետներ։

Այս պահին եւս ԱԺ շենքի դիմաց հավաքվել են չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները եւ սպասում են հանդիպման ավարտին։ Եթե պատասխանն իրենց չգոհացնի, պատրաստվում են պայքարը շարունակել մինչեւ վերջ։

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ