Այս մրցաշարերն օգնում են Կառավարության ծրագրում արձանագրված ռազմավարական նպատակները կյանքի կոչելուն. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    88%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    96%
    3 կմ/ժ
  • Արարատ 18°C
    78%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    84%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    98%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    83%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    77%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.54073
  • Դոլար = 388.163

Այս մրցաշարերն օգնում են Կառավարության ծրագրում արձանագրված ռազմավարական նպատակները կյանքի կոչելուն. Նիկոլ Փաշինյան

Այս մրցաշարերն օգնում են Կառավարության ծրագրում արձանագրված ռազմավարական նպատակները կյանքի կոչելուն. Նիկոլ Փաշինյան

Չարենցավանում ավարտվել է «Հայաստանի վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը:

Այսօր անցկացվել են մրցաշարի կիսաեզրափակիչները և եզրափակիչները։ Մրցաշարին ընդհանուր մասնակցել է 1594 մարդ, ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 15 մլն դրամ, դրամական պարգև է ստացել 80 հոգի: Տարիքային երկու խմբերում 1-20-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացել են դրամական պարգևներ, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև գավաթներով և մեդալներով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցանակներ է հանձնել մասնակիցներին և հայտնել, որ պատրաստվում են սիրողական մրցաշարում ներառել նոր մարզաձևեր:

«Ուզում եմ ուրախությունս արտահայտել, որ գաղափարը, որի մասին խոսում էինք ամիսներ առաջ, հիմա տեսնում ենք իրագործված: Ուզում եմ արձանագրել, որ «ՀՀ վարչապետի գավաթ» անվանումը կրող մրցաշարերը լինելու են շարունակական, և սա ուզում եմ ասել հաջորդ մրցումների պոտենցիալ մասնակիցներին լուրը հասցնելու համար: Այսինքն՝ սրանք ավանդական մրցաշարեր են: Հույս ունեմ, որ ինչպես խոստանում են կազմակերպիչները, ամեն տարի մասնակիցների թիվը կավելանա: Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել տարիքով ամենաավագ մասնակիցներին, որոնք իրենց օրինակով քաջալերում են երիտասարդներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդպիսով առողջ ապրելակերպն են քարոզում Հայաստանում:

«Այս մրցաշարերը մեզ համար ունեն կարևոր նպատակներ՝ օգնում են, որ Կառավարության ծրագրում արձանագրված ռազմավարական նպատակները կյանքի կոչվեն, և մենք ջանքեր գործադրենք մեր ռազմավարական նպատակների իրագործման ուղղությամբ, այն է՝ առողջ ապրելակերպի խթանում, սպորտի զարգացում, և ես լիարժեք համաձայն եմ, որ, ճիշտ է՝ մեր մրցաշարերը սիրողական բնույթ ունեն, բայց սիրողական սպորտի մասսայականությունն է, որ հաջողություններ է բերում պրոֆեսիոնալ սպորտում»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ հուլիսին Սևանա լճում կանցկացվի լողի մրցաշարը, բացի այդ, քննարկվում է ևս մեկ մրցաշար ավելացնելու հնարավորությունը:

«Այստեղ գտնվելու ժամանակը իրոք վայելեցինք, տեսանք հաղթելու շատ հետևողական ձգտում, տեսանք համառ, արդար պայքար»,- խոսքը եզրափակեց ՀՀ վարչապետը:

Թեմայի այլ նորություններ