Ավարտվել է «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի սանին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    73%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    100%
    8 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    93%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    68%
    3 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    71%
    7 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    73%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    93%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    73%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    66%
    4 կմ/ժ
  • Արցախ 19°C
    60%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

Ավարտվել է «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի սանին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի սանին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնից InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ, որ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին սանի կողմից նույն կազմակերպության սանին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  2020 թ. մայիսի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում,  «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի  նախկին սանը՝ 18-ամյա երիտասարդը, գտնվելով նշված ՊՈԱԿ-ի երկրորդ հարկի միջանցքում,  ցանկացել է զրուցել նույն ՊՈԱԿ-ի սանի հետ: Սակայն վերջինս, գտնվելով ննջասենյակում և խուսափելով նրա հետ զրույցից,  կազմակերպության սաներից մեկին խնդրել է փոխանցել, թե, իբր, ինքը քնած է: 18-ամյա երիտասարդը, ցավագին ընդունելով իր հետ զրուցելուց խուսափելու համար իրեն սուտ տեղեկություններ փոխանցելու հանգամանքը, ննջասենյակից դուրս է կանչել կազմակերպության սանին,  միջանցքում նախ դիտողություն է կատարել վերջինիս, ապա դիտավորությամբ բռունցքով հարվածել է նրա դեմքի շրջանին: Այնուհետև մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի   (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ