Աշխատանքային խորհրդակցություններ՝ սամբոյի և գեղասահքի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    22 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    11 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    82%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    37%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    58%
    12 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    80%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    9 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    49%
    17 կմ/ժ
  • Արցախ 23°C
    53%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.46052
  • Դոլար = 388.163

Աշխատանքային խորհրդակցություններ՝ սամբոյի և գեղասահքի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

Աշխատանքային խորհրդակցություններ՝ սամբոյի և գեղասահքի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել սամբոյի և գեղասահքի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վարդան Օհանյանի և Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահի՝ իրավաբանական հարցերով խորհրդատու Արթուր Մելիքյանի հետ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քննարկել է Երևանում հոկտեմբերի 13-ից 17-ն կայանալիք սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանն առնչվող հարցերը:
Առաջնությանը սպասվում է աշխարհի շուրջ 60 երկրի պատվիրակությունների մասնակցություն՝ ընդհանուր շուրջ 2.000 մարդ:
Արթուր Մելիքյանի խոսքով՝ Հայաստանի թեկնածությունը որպես ընդունող երկիր քննարկելիս հաշվի է առնվել նախևառաջ անվտանգության ապահովման հնարավորությունը. «Ընդհանուր առմամբ ներկայացվել էր 5 հայտ, բայց նախապատվությունը տրվել է Հայաստանին, քանի որ հասկանալի է՝ Հայաստանը բարեկամական երկիր է ու այստեղ բացառված են լինելու սադրանքներն ու բացասական գործողությունները տարբեր երկրների ներկայացուցիչների հանդեպ: Հայաստանը նաև շատ հյուրընկալ և գեղեցիկ երկիր է: Վստահ եմ՝ ամեն ինչ լավ է ընթանալու»:

Կողմերը քննարկել են մոտ ժամանակներս առաջնության կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնախմբի ստեղծման հարցը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հավաստիացրել է՝ առաջնությունը կանցկացվի բարձր մակարդակում. «Միջազգային մրցաշարի անցկացման փորձ արդեն ունենք: Հավատացած եղեք՝ ամեն ինչ կարվի հավուր պատշաճի»:
Արթուր Մելիքյանն էլ ընդգծել է՝ միջազգային ֆեդերացիան ևս կօժանդակի առաջնության անցկացմանը, իսկ մոտ ժամանակներս FIAS-ի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան՝ կազմակերպչական հարցերը քննարկելու համար:

Աշխատանքային մյուս հանդիպմանն էլ ներկա են եղել Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն ու ISU-ի՝ Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը:

77-ամյա մասնագետը, որն աշխատանքային այցով է ժամանել Հայաստան, ասում է՝ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է մեր երկրում. «Նախևառաջ, դուք ունեք ավանդույթներ: Աշխարհում քիչ չեն հայկական արմատներով գեղասահորդները: Ունեք հիանալի սահադաշտեր, որտեղ կարելի է մարզումային գործընթացներն արդյունավետ կազմակերպել: Առկա են նաև բավականաչափ թվով մարզիչներ: Պարզապես, կարիք կա բարձրացնելու նրանց մասնագիտական որակները: Կարևոր է, որ մարզիչները ցանկանան սովորել և սովորեցնել երեխաներին: Այդ առումով կարող եմ առաջարկել իմ օգնությունը և ծրագիրը:
Ամեն դեպքում, այն, որ ISU-ն հնարավորություն տվեց այստեղ երկու անգամ Գրան-Պրի անցկացնել, մեծ բան է: Այսպիսի փոքր երկրների համար դա հազվադեպ հանդիպող երևույթ է»:

Միջազգային ֆեդերացիայի փոխնախագահն առաջարկել է սեմինարներ կազմակերպել Հայաստանում՝ մարզիչների ու ծնողների համար:
Ալեքսանդր Լակերնիկը Հայաստան կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ:

Թեմայի այլ նորություններ