Արտակարգ դեպք Երևանում․ հետախուզման մեջ գտնվող քաղաքացին երեխայի էր պատանդ վերցրել․ նրա հետ բանակցում էր ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    88%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    96%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    83%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    84%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    98%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    83%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    77%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.54073
  • Դոլար = 388.163

Արտակարգ դեպք Երևանում․ հետախուզման մեջ գտնվող քաղաքացին երեխայի էր պատանդ վերցրել․ նրա հետ բանակցում էր ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ոստիկանության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներով Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Քանաքեռ հէկի տարածքում հետախուզվողին վնասազերծելու ժամանակ փաստի առաջ են կանգնել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հետախուզման մեջ գտնվող անձը երեխայի է պատանդ վերցրել և հրաժարվում էր հանձնվել ոստիկաններին։ Նրա հետ բանակցություններ էր վարում ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Դեպքի վայրում էին նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանը։ 

ՀՀ ոստիկանապետ Վ․ Ղազարյանին, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Ա․ Հովհաննիսյանին հաջողվեց մոտ 5 ժամ անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հետախուզվողին հանձնել իրավապահներին։ Նրան ՀՀ ոստիկանապետն ու փոխոստիկանապետը Վ․ Ղազարյանի ծառայողական ավտոմեքենայով տեղափոխեցին Ոստիկանություն։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները։ Նրանց են միացել նաև Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները։ 

Թեմայի այլ նորություններ