Արդարադատության նախարարությունը գործարկել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    60%
    2 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    32 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    91%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    64%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    67%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    60%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    60%
    2 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    61%
    3 կմ/ժ
  • Արցախ 20°C
    55%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

Արդարադատության նախարարությունը գործարկել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ

Արդարադատության նախարարությունը գործարկել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ

Արդարադատության նախարարությունը Երևանի կենտրոնում գործարկել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Մեր քաղաքացիների համար ստեղծել ենք բոլոր հարմարավետ պայմանները՝ միասնական կենտրոնից ստանալու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններ:

Տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով):

Արդարադատության նախարարությունը շարունակելու է հանրային ծառայություններից օգտվող քաղաքացիների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները»,- հայտնել է Բադասյանը:

Աղբյուր՝ 1lurer.am

Թեմայի այլ նորություններ