Արցախի նախագահը Ստեփանակերտում մասնակցել է նոր թաղամասի հիմնարկեքի արարողությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    73%
    4 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    59%
    11 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    93%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    64%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    67%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    60%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    73%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    61%
    3 կմ/ժ
  • Արցախ 20°C
    55%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

Արցախի նախագահը Ստեփանակերտում մասնակցել է նոր թաղամասի հիմնարկեքի արարողությանը

Արցախի նախագահը Ստեփանակերտում մասնակցել է նոր թաղամասի հիմնարկեքի արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին մայրաքաղաքում մասնակցել է նոր թաղամասի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը: InterLur.com լրատվական գործակալությունը այս մասին տեղեկացավ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Տարածված հաղորդագրությունումմասնավորապես ասվում է.

«Արցախ» թաղամասի հարևանությամբ կառուցվող 228 բնակարանանոց նոր թաղամասը նախատեսված է շահագործման հանձնել 2022թ.-ին: Ծրագիրը իրականացվում է ռուսաստանաբնակ բարերար Համլետ Վաչենանցի միջոցներով: Նա իր ելույթում մասնավորապես նշել է, որ բնակարանների վաճառքից ստացված շահույթը տրամադրելու է Արցախում բարեգործական տարբեր նախագծերի իրականացմանը: Կապալառու ընկերություն է հանդիսանում «Եվրոստրոյ» ՍՊԸ-ն:

ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի ուղեկցությամբ նախագահն այցելել է նաև մայրաքաղաքի տարբեր շինհարթակներ: Թումանյան փողոցի վրա կառուցվող 158 բնակարանանոց թաղամասը և նույն փողոցի վրա գտնվող բազմահարկ 108  բնակարանանոց շենքն, ըստ կապալառու «Քարավան» ՍՊ ընկերության պատասխանատուների, շահագործման կհանձնվեն 2021թ.-ի աշնանը:

Երկրի ղեկավարը եղել է նաև «Դոմինիկ սիստեմ» ՍՊԸ կողմից կառուցվող նոր թաղամասի տարածքում, որտեղ 2022թ.-ին նախատեսված է շահագործման հանձնել 120 բնակարան: Արայիկ Հարությունյանը ծանոթացել է ընկերության կողմից պատվիրված նոր՝ 180 բնակարանանոց շենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերին: Կապալառու ընկերության ղեկավարի հավաստմամբ՝ թաղամասն ամբողջությամբ պատրաստ կլինի 2023թ.-ին և, ընդհանուր առմամբ, կունենա 300 բնակարան:

Հանրապետության նախագահի շրջայցի հաջորդ կանգառը մայրաքաղաքի Տիգրան Մեծի փողոցի հարակից տարածքն էր, որտեղ օրեր անց մեկնարկելու է 287 բնակարանանոց նոր թաղամասի շինարարությունը: Քաղաքաշինության նախարարը նախագահին է ներկայացրել ծրագրի ծավալները, նախատեսված ենթակառուցվածքները: Թաղամասի շահագործման հանձնման ժամկետ է սահմանված 2022թ.-ը:

Հանրապետության նախագահի այցն ավարտվել է Տիգրան Մեծի և Մեսրոպ Մաշտոցի փողոցների հարևանությամբ գտնվող շուրջ 5 հեկտար ընդգրկող տարածքում, որտեղ, սփյուռքահայ գործարարի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մեկնարկել են Ստեփանակերտի ամենամեծ բազմաբնակարան թաղամասի շինարարական աշխատանքները: Ծրագրով նախատեսված է կառուցել մի քանի հազար բնակարան, որոնք այդ ուղղությամբ իրականացվող լրացուցիչ նախագծերի հետ հիմնականում լուծելու են Ստեփանակերտում առկա բնակարանային խնդիրը:

Նախագահը իր գոհունակությունն է հայտնել աշխատանքների ընթացքից՝ ընդգծելով, որ նախընտրական ծրագրի «Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» հիմնադրույթի կյանքի կոչման համար Ստեփանակերտում ստեղծված են հիմնական նախադրյալները: Նա պատասխանատուներին որակի վերահսկման և շինարարական բոլոր նորմերը խստորեն պահպանելու հանձնարարականներ է տվել:

Թեմայի այլ նորություններ