Աննա Հակոբյանը Մեղրիում մի շարք հանդիպումներ է ունեցել
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    22 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    11 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    82%
    5 կմ/ժ
  • Արարատ 28°C
    37%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    58%
    12 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    30%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    80%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    30%
    4 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    50%
    10 կմ/ժ
  • Արցախ 23°C
    52%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.46052
  • Դոլար = 388.163

Աննա Հակոբյանը Մեղրիում մի շարք հանդիպումներ է ունեցել

Աննա Հակոբյանը Մեղրիում մի շարք հանդիպումներ է ունեցել

Սյունիք կատարած այցի 2-րդ օրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Մեղրի, որտեղ նրան դիմավորել է համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։ Նրանք այցելեցին ՀՀ կադաստրում գրանցված ամենահին տունը։ Պաշտոնական փաստաթղթերում «Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի գրանցման ամսաթիվը 1820 թվականն է, սակայն կառույցը 500 տարվա պատմություն ունի: «Խաչաց տանը» վարչապետի տիկնոջը ողջունեցին նաև Մեղրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները:
 
«Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ը 2020 թվականի մարտին և ապրիլին, երբ Հայաստանում կորոնավիրուսի համավարակ էր, ծառայել է որպես հյուրատուն՝ դառնալով Մեղրիի ամենահին հյուրատունը: «Խաչաց տանը» 10-ամյակների պատմություն ունեցող 100-ից ավելի ցուցանմուշներ կան։
 
«Խաչաց տան» հիմնադիրները Մեղրիի առաջին բնակիչներն էին՝ Խաչիկյանները։ Հիմա այս կառույցը դարձել է զբոսարշրջիկների սիրելի վայրը, որտեղ կարելի է ծանոթանալ համայնքի պատմությանն ու մշակույթին: Շահանե Խաչիկյանը՝ «Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի հիմնադիր տնօրենը, Աննա Հակոբյանին ներկայացրեց հյուրատանը ցուցադրված գեղանկարչական աշխատանքները, պատմեց, որ այստեղ են հանգրվանել հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանն ու բանաստեղծ Համո Սահյանը:
 
Մեղրիում է գտնվում նաև 17-րդ դարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: «Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի հիմնադիր տնօրեն Շահանե Խաչիկյանը վարչապետի տիկնոջը ներկայացրեց եկեղեցու վերակառուցման պատմությունը: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ունի բացառիկ որմնանկարներ, որոնք վնասվել են 1700 թվականին ու Խաչիկյանների ջանքերով վերականգնվել 1866-ին:
 
Խաչիկյան ընտանիքի և Մեղրու այլ բնակիչների շնորհիվ եկեղեցին այսօր գործում է, այնտեղ նաև պսակադրության արարողություններ են իրականացվում:
 
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելեց նաև Մեղրիի մանկապարտեզ, որի հիմնանորոգման համար «Իմ քայլը» հիմնադրամը միջոցներ էր հատկացրել 2019 թվականին։

Թեմայի այլ նորություններ