Անձամբ իմ վրա որս կար կազմակերպված. Արծրուն Հովհաննիսյանը ուշագրավ մանրամասներ է պատմել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    20 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    89%
    9 կմ/ժ
  • Արարատ 18°C
    72%
    16 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    79%
    9 կմ/ժ
  • Արցախ 17°C
    78%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.49628
  • Դոլար = 389.501

Անձամբ իմ վրա որս կար կազմակերպված. Արծրուն Հովհաննիսյանը ուշագրավ մանրամասներ է պատմել

Արցախյան պատերազմից մեկ ամիս անց միջազգային կազմակերպություններից մեկը վերլուծել է պատերազմի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանի արած հայտարարությունները: Այդ մասին նա ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:  

«400 հրապարակում եմ ունեցել 44 օրվա ընթացքում, մոտ 170 հրապարակում է եղել՝ «Հաղթելու ենք», ոչ թե «Հաղթել ենք», դրանք խիստ տարբեր են: 168 հրապարակումներ են եղել, որ վիճակը շատ ծանր է, սա գոյության կռիվ է և նմանաբնույթ այլ գրառումներ: Մոտ 50/50 է եղել: Օրեր են եղել, որ 3 անգամ հստակ նշվել է հստակ ուղղություն, որտեղ շատ ծանր վիճակ է: Այսինքն՝  փորձագետները իրենց գնահատականը տալիս են, որ քարոզչությունը շատ ճիշտ պրապորցիաներով է իրականացվել:

Շուշիի մասով ինձ համար անհասկանալի շատ բաներ կան՝ նշեց ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նոյեմբերի 6-ին ես եղել եմ Շուշիում, ամսի 7-ին, 8-ին և 9-ին տրամագծորեն մի քանի անգամ իրավիճակը կտրուկ փոխվել է՝ ըստ ՊՆ տեղեկությունների: 44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել եմ բացառապես ՊՆ-ից, բացառապես ՊՆ գլխավոր շտաբի օպերատիվ շտաբից և պաշտպանության բանակից»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ուսումնասիրել է պետք, չկա պատերազմ, որի ժամանակ տեղեկատվության խզվածք չի առաջանում: Հովհաննիսյանն ասաց, որ պատերազմից հետո բոլոր մարտական դրվագներն առանձին-առանձին անձամբ է վերլուծում, բայց իր մոտ էլ շատ չպարզված հարցեր կան:

Ինչո՞ւ եք Ստեփանակերտի տեղեկատվական կենտրոնից հայտնել, թե Հադրութում եք, և այնտեղ որևէ ադրբեջանցի չկա՝ խորհրդարանում լրագրողները փորձեցին ճշտել ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից: Ի պատասխան Հովհաննիսյանը նշեց՝ պետք է տրամաբանել:

«Պարզ է, չէ՞, որ հեռախոսս անջատած եմ եղել Հադրութում ու Ֆիզուլիում: Հասել եմ Ստեփանակերտ և տվել եմ Հադրութի տեղեկատվությունը 20 րոպե հետո: Ի՞նչ է, ասելու էի, որ ես հիմա Հադրութում եմ, և արկը խփե՞ր ինձ, որովհետև հեռախոսս միացրած եմ պահել: Տրամաբանական բաներ կան, ինչո՞ւ եք ուզում անպայման մարդկանց անհիմն մեղադրեք: Իհարկե, երբ ես հայտարարում էի, որ Քարվաճառով եկա, անցա, ու անվտանգ էր, ես գիտեի, որ անձամբ ինձ վրա որս կա կազմակերպած: Հետախուզությունը ինձ տվեց տվյալներ, որ անձամբ քեզ ուզում են խփել: Երեք մեքենա եմ փոխել, հեռախոս եմ փոխել, հեռախոսս թողել եմ այլ մեքենայի մեջ, ես լրիվ այլ մեքենա եմ նստել, որ չխոցեն ինձ: Քանի որ մենք պարտվել ենք, բոլորիս մոտ շատ ծանր էմոցիոնալ վիճակ է, դրանից հետո մենք անպայման ուզում ենք մեր մեջ գտնել դավաճանների, ու շատ ցավում եմ, որ զինվորականների մեջ եք փնտրում»,- նշեց Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում պարտության պատճառներից մեկը համարում է Թուրքիայի ներգրավվածությունը:

«Խնդրում եմ, հաշվի առեք Թուրքիայի ներգրավվածությունը: Պատերազմը սկսվել է 10-12 անգամ ավելի մեծ ուժերի դեմ, ընթացքում վարվել է մոտ 5-6 անգամ ավելի մեծ ուժերի դեմ: Շատ ծանր է նման հսկա տարածաշրջանային գերտերության դեմ պատերազմը: Այս ամենը մի մոռացեք պարտության պատճառի մեջ»,- ասաց Հովհաննիսյանը նշելով, որ պարտության պատճառներից կարող է լինել նաև ընդհանուր անպատրաստ վիճակը:

Թեմայի այլ նորություններ