Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը. նախագահում է ՀՀ վարչապետը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը. նախագահում է ՀՀ վարչապետը

Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը. նախագահում է ՀՀ վարչապետը

Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) նիստը՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ։

Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարներ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն,  Ղազախստանի nախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը: Ղրղզստանի վարչապետը ստիպված է եղել ընդհատել իր մասնակցությունը նիստին և վերադառնալ Բիշքեկ:

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի Ջերմաէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ: Այս մասին հայտնում է Ղրղզստանի առողջապահության նախարարությունը։

«Այս գիշեր վթար է տեղի ունեցել Բիշքեկի ջերմակայանում։ Նախնական տվյալներով՝ պայթել է կաթսաներից մեկը։ Թե որն է եղել պայթյունի պատճառը, դեռ հայտնի չէ։ Հինգ մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել։ Մայրաքաղաքի դպրոցներն ու մանկապարտեզներն անցել են առցանց ուսուցման»,- ասված է հաղորդագրության մեջ։ Տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ։ Եվս մեկ մարդ գտնվում է այրվածքների բաժանմունքում և միջին ծանրության վիճակում է, մյուս երկուսի վիճակը համեմատաբար թեթև է: Ղրղզստանի կառավարության ղեկավար Ակըլբեկ Ջապարովը միջադեպի պատճառով ստիպված է եղել կիսատ թողնել պաշտոնական այցն ու Ալմաթիից վերադառնալ Բիշքեկ, որտեղ պետք է մասնակցեր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Նշվում է, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը իրավիճակը պահում է անձնական վերահսկողության տակ։

Մինչ լիագումար նիստը կառավարությունների ղեկավարները ծանոթացել են Digital Almaty-2024 ֆորումի թվային ցուցահանդեսին՝ «Ապագայի թվային էվոլյուցիան X արդյունաբերությունը»։ Այստեղ ներկայացված են ավելի քան 300 տեղական և միջազգային ՏՏ ընկերությունների, ինչպես նաև թվայնացման առաջատար միջազգային փորձագետների թվային նախագծերը։

Ինչպես հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, հանդիպման օրակարգում ներառված է ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ներկա վիճակի և հեռանկարների քննարկում, ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործողությունների ծրագիր և ԵԱՏՄ երկրների երկաթուղիների միջև ինտեգրացիոն փոխգործակցությունը։

Բացի այդ, Եվրասիական միջկառավարական խորհուրդը կքննարկի ԵԱՏՄ երկրներում մակրոտնտեսական իրավիճակը և կայուն տնտեսական զարգացումն ապահովելու առաջարկները։

Նախատեսվում է քննարկել գյուղատնտեսական ապրանքների և սննդամթերքի արագացված երկաթուղային և մուլտմոդալ փոխադրումների իրականացման ԵԱՏՄ անդամ երկրների համատեղ նախագծի իրականացման ընթացքը «Եվրասիական Ագրոէքսպրես», ինչպես նաև առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկում փոփոխություններ կատարել։ Եվրասիական տնտեսական միության պետությունների տրանսպորտի ոլորտում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը և մեկ տարվա ընթացքում նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։

ՀՀ վարչապետը վաղ առավոտյան արդեն մեկնել էր Ղազախստան, նիստը նախագահում է նա:

Թեմայի այլ նորություններ