Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Կասպից ծովի նավթային հանքերից մեկում պայթյունի մասին․ SOCAR-ը պնդում է՝ իր հանքերում վթար չի եղել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 19°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Կասպից ծովի նավթային հանքերից մեկում պայթյունի մասին․ SOCAR-ը պնդում է՝ իր հանքերում վթար չի եղել

 Ադրբեջնական լրատվամիջոցները հայտնել են ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության՝ Կասպից ծովում գտնող «Ումիդ» նավթագազային հանքում պայթյունի մասին․ ընկերությունը իր հերթին հայտարարել է, որ իր հանքերից որևէ մեկում պայթյուն չի եղել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցներում և սոցցանցերում պայթյունի կադրեր էին հրապարակվել՝ ենթադրելով, որ պայթյունը տեղի է ունեցել ընկերության ծովային հանքերից մեկում։

 «Մեր ծովային հանքերում որևէ վթար չի եղել։ Դրանք շարունակում են աշխատել սովորական ռեժիմով»,- ասել են ընկերությունից։

Ընկերությունից նաև հայտնել են, որ իրենց նախնական ենթադրությունն այն է, որ ծովում նկատված պայթյունը ցեխային հրաբխի ժայթքման հետևանք է։

Ի դեպ, Հուլիսի 4-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 20.52-ին, երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Բեյլագանի շրջանում (Փայտակարան): Այս մասին հայտնել են երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից։ Տեղեկության համաձայն՝ երկրաշարժի օջախը գտնվել է 16 կիլոմետր խորության վրա։

Թեմայի այլ նորություններ