9000 ծառ՝ Մթնաձորում. 2 սպորտհրապարակ՝ Կապանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    60%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    32 կմ/ժ
  • Լոռի 14°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    88%
    9 կմ/ժ
  • Արարատ 22°C
    58%
    7 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    65%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    60%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    60%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    57%
    5 կմ/ժ
  • Արցախ 21°C
    53%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

9000 ծառ՝ Մթնաձորում. 2 սպորտհրապարակ՝ Կապանում

9000 ծառ՝ Մթնաձորում. 2 սպորտհրապարակ՝ Կապանում

Ինչպես հաղորդում է InterLur.com լրատվական գործակալությունը՝ Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղն իրականացրել է ծառատնկման աշխատանքներ Ծավ բնակավայրի մոտակայքում։ Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

Մթնաձորի անտառի հարակից հատվածում, 2 հեկտար ընդհանուր տարածքի վրա տնկվել է շուրջ 9000 տնկի (5000 հատ ընկուզենի և 4000 հատ ուղեկցող այլ ծառատեսակներ՝ այդ թվում կովկասյան փռշնի, կովկասյան տանձենի և կովկասյան սրնգենի)։ Տնկման արդյունքներին ծանոթանալու համար տնկարան է այցելել շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը։ Տարածքը ցանկապատվել է, անց է կացվել ոռոգման շուրջ 4000 մետրանոց համակարգ, տեղադրվել է 25 տոննա տարողությամբ ջրի տարա։ Այնուհետև Վահե Ջիլավյանը եղել է նաև Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող   «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի  միջոցով Կապանում կառուցված 2 սպորտհրապարակներում։  Վահե Ջիլավյանը զրուցել է դրամաշնորհային ծրագիրն իրականացրած հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ և ամփոփել ծրագրի արդյունքները։

Թեմայի այլ նորություններ