30.000 եվրո դրամաշնորհ. 6 մշտական աշխատատեղ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    56%
    4 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    59%
    28 կմ/ժ
  • Լոռի 15°C
    96%
    10 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 23°C
    56%
    10 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    56%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    56%
    4 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    57%
    4 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53814
  • Դոլար = 388.163

30.000 եվրո դրամաշնորհ. 6 մշտական աշխատատեղ

30.000 եվրո դրամաշնորհ. 6 մշտական աշխատատեղ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը՝ Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում եղել է «Կապանի կանանց ռեսուրս» կենտրոնում, ծանոթացել «Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի» կողմից տրված դրամաշնորհի միջոցներով վերազինված, կահավորված և վերանորոգված կարի արտադրամասին։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Շուրջ 30.000 եվրո դրամաշնորհի շրջանակում այժմ «Կապանի կանանց ռեսուրս» կենտրոնում աշխատում է 6 մշտական աշխատող։ Կենտրոնը հասարակական գործունեությունից զատ ծավալում է նաև սոցիալական ձեռնարկատիրություն։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների ծրագիր֊ Հայաստան» ծրագրի շնորհիվ Կապանն այժմ ունի ժամանակակից կարի արտադրամաս, որի արտադրանքը շուտով ներկայացված կլինի նաև մարզի հագուստի սրահներում։ Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Կապանի կանանց ռեսուրս կենտրոնի աշխատակիցների հետ ամփոփել է ծրագրի արդյունքները, քննարկել այլ ծրագրերին մասնակցության հնարավորությունը։

Թեմայի այլ նորություններ