Թուրքիայում ձերբակալել են 8 տարի դրամաշորթությամբ զբաղված ադրբեջանցի մի կնոջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Թուրքիայում ձերբակալել են 8 տարի դրամաշորթությամբ զբաղված ադրբեջանցի մի կնոջ

Թուրքիայում ձերբակալել են 8 տարի դրամաշորթությամբ զբաղված ադրբեջանցի մի կնոջ

Անկարայի ոստիկանությունը վերջապես կարողացել է ձերբակալել ադրբեջանցի կնոջը, որը 8 տարի առաջ որպես տուրիստ գալով Թուրքիա, բազմաթիվ մարդկանցից խաբեությամբ դրամ էր շորթում։

Նշվում է, որ տարբեր մարդկանցից խաբեությամբ ավելի քան 1 մլն թուրքական լիրա (մոտ 150 հզ դոլար) շորթած կնոջը հաջողվում էր հետքերը կորցնել անընդհատ բնակության վայրը փոխելու միջոցով։ 

Նշվում է, որ այդ կինը սկզբում Թուրքիա է եկել որպես «Ադրբեջանցիների համերաշխության միություն» կազմակերպության անդամ, ինչի շնորհիվ ծանոթացել է բազմաթիվ մարդկանց հետ՝ ապագայում նրանցից շատերին դարձնելով իր թիրախը։

Ըստ թուրքական աղբյուրի՝ խարդախությամբ զբաղվող կինը սովորել է Ռուսաստանի ճանաչված համալսարաններից մեկում ու տիրապետում է 3 օտար լեզվի, իսկ նրա մայրը Ադրբեջանում ժամանակին եղել է խորհրդարանի պատգամավոր։ 

Աղբյուր`    Sabah

Թեմայի այլ նորություններ