Սերժ Սարգսյանի և մյուսների գործը մտավ դատաքննության փուլ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Սերժ Սարգսյանի և մյուսների գործը մտավ դատաքննության փուլ

Մեկ տարուց ավելի տևած դատական նիստերից հետո այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, սկսվեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատաքննությունը: 

Գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն այժմ ընթերցում է մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը:

Քրեական գործով ի սկզբանե մեղադրյալի կարգավիճակ է ունեցել հինգ անձ՝ Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանը, Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը:

Գործի քննության ընթացքում Սերգո Կարապետյանն ու Սամվել Գալստյանը կորոնավիրուսից մահացել են. նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Թեմայի այլ նորություններ