Հողաշերտի սահք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 19°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    65%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Հողաշերտի սահք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին

Հողաշերտի սահք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին

Մայիսի 10-ին, ժամը 13։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Շատին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի սահք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 9-րդ կմ-ի մոտակա սարալանջից տեղի է ունեցել հողաշերտի (մոտ 5 խմ) սահք դեպի ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձնել է միակողմանի երթևեկելի, իսկ ճանապարհահատվածով ընթացող «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հենրիկ Բ․) վնասվել է և արգելափակվել թափված հողաշերտի մեջ․ տուժածներ չկան:

Փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան արգելափակումից դուրս բերել։

«Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները թափված հողաշերտը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

Թեմայի այլ նորություններ