ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով Երևանի մի շարք բաժիններում նշանակվել են նոր ոստիկանապետեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    73%
    4 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    59%
    11 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    91%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    64%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    67%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    73%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    60%
    2 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    61%
    3 կմ/ժ
  • Արցախ 20°C
    55%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով Երևանի մի շարք բաժիններում նշանակվել են նոր ոստիկանապետեր

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով Երևանի մի շարք բաժիններում նշանակվել են նոր ոստիկանապետեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով ոստիկանության տարածքային բաժիններում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Գրիշա Ամիրխանյանը նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Կարեն Բունիաթյանն ազատվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Արթուր Շմավոնյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնի պետ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Արմեն Հովհաննիսյանը ազատվել է ոստիկանության Գավառի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ռուբեն Նավասարդյանը նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Կարեն Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Գավառի բաժնի պետ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Հովհաննես Արիստակեսյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ։

Աղբյուր՝ Գագիկ Շամշյանի ֆեյսբուքյան էջ

Թեմայի այլ նորություններ