Հերթական կրակոցները Վանաձորում. գնդակը ծակել է բնակչի տան պատն ու հայտնվել խոհանոցում․ Հայկական Ժամանակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 19°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    65%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Հերթական կրակոցները Վանաձորում. գնդակը ծակել է բնակչի տան պատն ու հայտնվել խոհանոցում․ Հայկական Ժամանակ

Հերթական կրակոցները Վանաձորում. գնդակը ծակել է բնակչի տան պատն ու հայտնվել խոհանոցում․ Հայկական Ժամանակ

Երեկ՝ մայիսի 24-ին, հերթական կրակոցներ են հնչել Վանաձորում: Ժամը 23:55-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծ 77 շենքի մոտակայքում մի քանի կրակոց է հնչել: Դեպքի վայր ժամանած իրավապահները բակում հայտնաբերել են կրակված գնդակ, իսկ ահա Տիգրան Մեծ 77 շենքի 2-րդ հարկի պատը՝ վնասված:

Հժ-ի թղթակիցը հայտնում է, որ գնդակը դրսից խոցել է 2-րդ հարկի տան պատն ու հայտնվել տան մեջ՝ խոհանոցում: Նույն պատի վրա հայտնաբերվել է նաեւ կրակված մեկ հետք եւս, որը վնասել է տան պատը: Բակում հայտնաբերվել է նաեւ պարկուճ:

 
 

Հժ-ի տեղեկություններով՝ շենքի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել են կրակոցները, ինչի հետեւանքով արձակված գնդակները դիպել են շենքի ու բնակչի տան պատին:

Ողջ գիշեր դեպքի վայրում տեղազննություն են կատարել ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներն ու փորձաքրեագետները՝ ղեկավար կազմի գլխավորությամբ: Այս պահին հայտնի տվյալներով՝ տուժածներ չկան: Վանաձորի բժշկական կենտրոնից մեր թղթակցին հայտնել են, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ որեւէ քաղաքացի չի դիմել:

Թեմայի այլ նորություններ