Դատարանը Խաչատուրյան քույրերին տուժող է ճանաչել
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    32%
    41 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    52%
    43 կմ/ժ
  • Լոռի 15°C
    96%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    86%
    5 կմ/ժ
  • Արարատ 27°C
    33%
    10 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    69%
    7 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    32%
    41 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    90%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    32%
    41 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    56%
    21 կմ/ժ
  • Արցախ 20°C
    63%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Դատարանը Խաչատուրյան քույրերին տուժող է ճանաչել

Դատարանը Խաչատուրյան քույրերին տուժող է ճանաչել

Մոսկվայի դատարանը hոր կողմից սեռական բռնության և ծեծի գործով տուժող է ճանաչել հոր միտումնավոր սպանության մեջ մեղադրվող հայազգի քույրերին: ՌԴ Քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ դուստրերի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մասով քրեական գործ հարուցելու մասին։ Հիշեցնենք, որ 2020թ. փետրվարին քննությամբ որոշում է կայացվել Խաչատրյանի մահվան կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ 2020թ. դեկտեմբերի 4 - ին Մոսկվայի Բասմանի դատարանը Միխայիլ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կայացրած քննիչի գործողություններն անօրինական է ճանաչել։ Հանգուցյալի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար պահանջվում է նրա ազգականների համաձայնությունը: Անցյալ տարվա դեկտեմբերին ազգականներն այն տվել են:

Այս աղմկահարույց պատմությունը մեծ արձագանք է ստացել ամբողջ Ռուսաստանում, ի պաշտպանություն քույրերի կազմակերպվել են բազմաթիվ ցույցեր, հարյուրավոր հեղինակավոր ռուսաստանցիներ՝ իրավաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ, արվեստի գործիչներ, ստորագրահավաք են կազմակերպել, նամակներ են գրել դատական իշխանություններին:

Մոսկվայի բնակիչներ երեք քույրերը՝ 19-ամյա Կրիստինա, 18-ամյա Անգելինա և 17-ամյա Մարիա Խաչատուրյանները, ըստ քննիչների, 2018 թվականի հուլիսի 27-ին սառը զենքով սպանել են հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին: Աղջիկները հարցաքննության ընթացքում խոստովանել են, որ նախնական համաձայնությամբ միասին հարձակվել են բազկաթոռին քնած հոր վրա, Կրիստինան արցունքաբեր հեղուկացիրով պղպեղի գազ է արձակել հոր դեմքին, իսկ Անգելինան և Մարիան մուրճով ու հոր մեքենայից վերցրած որսորդական դանակով հարվածներ են հասցրել: Հայրն արթնացել է, բնակարանից դուրս է վազել, հասել է սանդղավանդակ, որտեղ Անգելինան Մարիայի ձեռքից վերցրել է դանակը և մեկ դիպուկ հարված է հասցրել հոր սրտին:

Կրիստինան և Անգելինան կարող են դատապարտվել 8-ից 10-ը տարվա զատազրկման, սակայն Մարիան, ով, ի դեպ, ըստ քննիչների, հորն ամենաշատ հարվածներն է հասցրել, 2018-ի հուլիսի 27-ի դրությամբ անչափահաս էր և ազատված է քրեական պատասխանատվությունից, թեպետ նրա նկատմամբ կարող է ընդունվել հոգեբուժարանում պարտադիր կուրս անցնելու որոշում:

Հայազգի աղջիկների անվան հետ կապված հրեշավոր պատմությունը, կարծես, սարսափ ֆիլմից լինի: Առաջին իսկ հարցաքննության ժամանակ նրանք պնդել են, որ ստիպված են սպանել հարազատ հորը, քանի որ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ նրանց ստորացրել է, պատժել է ամենաաննշան թերացման համար, հոգեկան և ֆիզիկական տանջանքների է ենթարկել և, ինչն ամենասարսափելին է, աղջիկներին պարտադրել է սեռական բնույթի գործողություններ, այդ թվում՝ այլանդակ, անբնական եղանակներով: Միխայիլ Խաչատուրյանը վստահ ունեցել է հոգեկան խնդիրներ, որոշ ժամանակ բուժվել է հոգեբուժարանում:

Թեմայի այլ նորություններ