ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի համար 3 թեկնածու է առաջադրվել. Ընտրությունը կլինի հուլիսի 31-ին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    60%
    2 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    59%
    11 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    91%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    64%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    67%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    60%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    60%
    2 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    61%
    3 կմ/ժ
  • Արցախ 20°C
    55%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի համար 3 թեկնածու է առաջադրվել. Ընտրությունը կլինի հուլիսի 31-ին

ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի համար 3 թեկնածու է առաջադրվել. Ընտրությունը կլինի հուլիսի 31-ին

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի համար ներկայացվել է 3 թեկնածություն:

Այս առնչությամբ ԲԴԽ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է;

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հուլիսի 9-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 6 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել է հետեւյալ 3 դատավորների անունները.

1. Սուրեն Անտոնյան Ռաֆիկի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ)

2. Գոռ Հակոբյան Գագիկի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ)

3. Ստեփան Միքայելյան Կարոյի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ):

Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի են ունենալու հուլիսի 31-ին:

Աղբյուր՝ 1in.am

Թեմայի այլ նորություններ