Արդարադատության փոխնախարար Մինասյանի գլխավորությամբ կայացել է դատաիրավական բարեփոխումների թեմայով հանրային քննարկում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    88%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    83%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    82%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    77%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.54073
  • Դոլար = 388.163

Արդարադատության փոխնախարար Մինասյանի գլխավորությամբ կայացել է դատաիրավական բարեփոխումների թեմայով հանրային քննարկում

Արդարադատության փոխնախարար Մինասյանի գլխավորությամբ կայացել է  դատաիրավական բարեփոխումների թեմայով հանրային քննարկում

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգորի Մինասյանի գլխավորությամբ մարտի 18-ին, տեղի է ունեցել քննարկում՝  ՀՀ  դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված և թերի կատարված միջոցառումների կատարման անհրաժեշտությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում և դատական իշխանությունում առկա խնդիրների վերաբերյալ այն նկատառումները և առաջարկությունները, որոնք ներկայացվել են տարբեր շահագրգիռ անձանց կողմից:

«Միջոցառումը նպատակ ունի հավաքագրելու այն բոլոր խնդիրներն ու մտահոգությունները, որոնք հուզում են մեր հասարակությանը»,- քննարկման ժամանակ նշեց Գրիգոր Մինասյանը:

Դատաիրավական բարեփոխումների ողջ ընթացքն իրականացվում է միջազգային գործընկերների աջակցությամբ՝ ԵՄ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Արդարադատության միասնական էլեկտրոնային համակարգի մշակումը միշտ եղել է Կառավարության առաջնահերթություններից: Այս ընթացքում տարբեր աշխատանքներ են իրականացվել, բայց դեռ կան շատ անելիքներ միասնական E-justice էլեկտրոնային հարթակի մշակման և գործարկման ուղղությամբ: Այն իր մեջ պետք է միավորի արդարադատության ոլորտի թվայնացման բոլոր գործընթացները»,- քննարկմանը նշել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն հիմնադրամի» տնօրեն Տիգրան Դադունցը:

Ըստ աղբյուրի՝ քննարկմանը ներկայացվել են ՀՀ  դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի վերաբերյալ ռազմավարական 14 նպատակները, որոնք արտացոլում են դատաիրավական ոլորտում Կառավարության առաջնահերթությունները։

Նշվում է, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել նաև ոլորտային քննարկումներ, որոնց կմասնակցեն շահագրգիռ կողմերը։

Թեմայի այլ նորություններ