«Հրապարակ». Ռեկտորի ամենահավանական թեկնածուն իշխանական չէ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    52%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 14°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    92%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    61%
    4 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    80%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    52%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    84%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    52%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    68%
    12 կմ/ժ
  • Արցախ 18°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.43655
  • Դոլար = 388.207

«Հրապարակ». Ռեկտորի ամենահավանական թեկնածուն իշխանական չէ

«Հրապարակ». Ռեկտորի ամենահավանական թեկնածուն իշխանական չէ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի եւ ռեկտորի ընտրությունը դարձել է անվերջանալի սերիալ։ «Դասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրված աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի փոխդեկան Սարգիս Քելյանի թեկնածությունն առաջադրել է դեկան Մարատ Գրիգորյանը, որը Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի հայրն է, գործընթացի գլխին էլ կանգնած է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Ասել է թե` իմանալով, որ իշխանությանը դեմ մարդուն են «բրթել» խորհրդի անդամ, իսկ այդ մեկ ձայնը ռեկտորի ընտրություններում վճռորոշ նշանակություն ունի, որեւէ բան չի արել»,- ասաց ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրը: Դե, ռեկտորի ամենահավանական թեկնածուն եւս կարծես «սրսուռ» իշխանական չէ. Դումանյան Վահրամը կարկառուն ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի հորեղբորորդին է, ՀԱԿ-ի հին համակիր։ «Այդպես է, բայց իր դեպքում կա ավելի հետաքրքիր նյուանս. Վահրամը 2006-ին եղել է Նիկոլի «Այլընտրանք» ընտրական դաշինքի անդամ, հետո հեռացել է Նիկոլից։ Նիկոլը գտել է, որ նա իրեն դավաճանել է, հիմա Նիկոլին ուզում են համոզել, որ Դումանյանն ամենաանցողիկ թեկնածուն է, ամենաշատ ձայնն ունի»: Նախ` քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ ու բարեկամներ, եւ հետո` ո՞վ է «զեկուցում»։ «ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, որը Դումանյանի ընկերն է»: Մի խոսքով, ԵՊՀ-ում, Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո, խառն են ու ոչ մի կերպ հունի մեջ չեն ընկնում»:

Թեմայի այլ նորություններ
Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության գործընկերներին․ ԵՄ խոսնակ
Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության գործընկերներին․ ԵՄ խոսնակ
ավելին
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը
ավելին
Ձեր անձնական ներդրման շնորհիվ հայ-իրաքյան հարաբերությունները զարգացման նոր շրջան են մտել. նախագահը՝ Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Ձեր անձնական ներդրման շնորհիվ հայ-իրաքյան հարաբերությունները զարգացման նոր շրջան են մտել. նախագահը՝ Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին
ավելին
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը
ավելին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները
ավելին
Եվրամիության սեփական պատմությունը ցույց է տալիս, որ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում
Եվրամիության սեփական պատմությունը ցույց է տալիս, որ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում
ավելին