Բրիտանական ընկերությունը դադարեցրել է «Բայրաքթարների» պահեստամասերի մատակարարումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    72%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    17 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    92%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    82%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    80%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.49628
  • Դոլար = 389.501

Բրիտանական ընկերությունը դադարեցրել է «Բայրաքթարների» պահեստամասերի մատակարարումը

Բրիտանական ընկերությունը դադարեցրել է «Բայրաքթարների» պահեստամասերի մատակարարումը

Բրիտանական ընկերությունը դադարեցրել է թուրքական Baykar Makina ԱԹՍ-ներ արտադրող ընկերությանը պահեստամասերի մատակարարումն այն բանից հետո, երբ նրանց մասերը հայտնաբերվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում օգտագործված ԱԹՍ-ների մեջ: Այս մասին տեղեկացնում է ahvalnews.com կայքը:

Andair բրիտանական ընկերությունը հայտարարություն է տարածել, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունից խնդրել են դադարեցնել պահեստամասերի մատակարարումը Baykar ընկերությանը, քանի որ թուրքական ընկերությունը դրանք օգտագործում է հարվածային ԱԹՍ-ների համար: Andair բրիտանական ընկերությունը սեփական հետաքննությունն է անցկացրել ու պարզել, որ պնդումները հավաստի են:

Ընկերությանը քննադատել էին այն բանից հետո, երբ Andair-ի արտադրած վառելիքի պոմպերը հայտնաբերվել են թուրքական Bayraktar ԱԹՍ-ներում, որոնք խոցվել կամ կործանվել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ:

Պարբերականը գրում է, թե պարզ չէ՝ արդյոք բրիտանական ընկերությունը տեղյա՞կ է եղել վառելիքի պոմպերի կիրառման նպատակի մասին:

Թեմայի այլ նորություններ