ԱՄՆ-ն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին՝ հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ և կոչ է անում հարգել արդյունքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    46%
    7 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    52%
    13 կմ/ժ
  • Լոռի 19°C
    84%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    84%
    7 կմ/ժ
  • Արարատ 23°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    81%
    11 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    46%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    79%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    46%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    56%
    7 կմ/ժ
  • Արցախ 23°C
    74%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.43655
  • Դոլար = 388.207

ԱՄՆ-ն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին՝ հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ և կոչ է անում հարգել արդյունքները

ԱՄՆ-ն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին՝ հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ և կոչ է անում հարգել արդյունքները

Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին՝ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Մենք ողջունում ենք դիտորդական առաքելության կողմից ընտրությունների ընդհանուր դրական գնահատականը: Ուրախ ենք, որ դիտորդական առաքելության նախնական գնահատականով, ըստ որի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, ընտրապայքարի մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել, դրական է գնահատվել նաև ընտրությունների օրվա ձայների հաշվարկը: 

Մենք կիսում ենք դիտորդական առաքելության մտահոգությունն ընտրությունների մասնակից կուսակցությունների շրջանում բևեռացման և կոպիտ հռետորաբանության վերաբերյալ: Կոչ ենք անում կողմերին հարգել ընտրությունների արդյունքները վավերացվելուց հետո, և գործի դնել ընտրությունների բողոքարկման օրինական գործընթացները` խուսափելով քաղաքական հաշվեհարդարից, քանզի Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ինքնիշխան, ժողովրդավար, խաղաղ և բարեկեցիկ ապագա:

Միացյալ Նահանգները միտված է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ` հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Մենք ողջունում ենք Հայաստանի առաջընթացը բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում և կոչ ենք անում շարունակել այդ ուղին՝ 2018 թվականի գարնանը հայ ժողովրդի արտահայտած իղձերին համապատասխան: Բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները: Հույս ունենք համագործակցել նոր կառավարության հետ՝ երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ