ԶՈՒ ԳՇ զոր­քերի ծառայության վարչության պետն անցկացրել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    65%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

ԶՈՒ ԳՇ զոր­քերի ծառայության վարչության պետն անցկացրել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն

ԶՈՒ ԳՇ զոր­քերի ծառայության վարչության պետն անցկացրել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն

ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում օգոստոսի 2-ին անցկացվել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաք-խորհրդակցության ընթացքում բարձրացվել են զորամասերի ներքին վերակարգերի       կազ­մակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, ռազմական ուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության օպտիմալացման և այլ խնդիրներ, ներկայացվել են դրանց լուծման հնարավոր ուղիները։ ԶՈՒ ԳՇ զոր­քերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը տվել է համապատասխան հրահանգներ։

Ըստ աղբյուրի՝ կայազորային կարգապահական վաշտերի առաջին կիսամյակի արդյունքներով՝ «Օրինակելի ներքին ծառայություն կազմակերպելու համար» մի խումբ զինծառայողներ խրախուսվել են ԳՇ զորքերի ծառայության վարչության պետի շնորհակալագրով:

Թեմայի այլ նորություններ