Օգոստոսի 10-ից 11-ը 2-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։
Տեսական և գործնական աշխատանքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական հմտություններն ու առաջադրված խնդիրների կատարման կարողությունները։
Օգոստոսի 10-ից 12-ը ՀՀ ԶՈւ զորամիավորումներում տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ, անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
Զինծառայողները մարտավարական բարդ պայմաններում կատարել են կրակային վարժություններ, ցուցադրել իրենց հմտություններն ու գիտելիքները։