Վերջին իրադարձություններից հետո անհասկանալի է մնում՝ Ադրբեջանն ուզում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՝ ոչ. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    15 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    82%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53926
  • Դոլար = 388.163

Վերջին իրադարձություններից հետո անհասկանալի է մնում՝ Ադրբեջանն ուզում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՝ ոչ. Նիկոլ Փաշինյան

Վերջին իրադարձություններից հետո անհասկանալի է մնում՝ Ադրբեջանն ուզում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՝ ոչ. Նիկոլ Փաշինյան

 Իրավիճակը աշխարհում եւ տարածաշրջանում լարված է, եւ մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու եւ հիմնարար լուծումներ գտնելու հարցում: Մարտի 24-ի Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս առումով, այո, մենք կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ:

Ընդ որում, պետք է արագացնել նաեւ սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքները՝ սահմանին անվտանգության եւ կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ: Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով, որպես հետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի եւ Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ բացի ամբողջական հետքաշումից Հայաստանը հանդես է եկել նաեւ տեղային հետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում է Ադրբեջանի արձագանքին.

«Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»:

Վարչապետը տարակուսեց՝ վերջին մի շարք իրադարձություններից հետո այդպես էլ անհասկանալի է մնում՝  Ադրբեջանն ուզում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե ոչ:

«Մենք այդպես էլ լավ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզու՞մ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե ոչ: Եթե ուզում է՝ մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ եւ մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի»,- ընդգծեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ «Հայկական խաչմերուկ» նախագծի մասին մի քանի անգամ ասել է, հիմա մանրամասնելու կարիք չի տեսնում:

Թեմայի այլ նորություններ