Վարդան Ղուկասյանը հարցաքննվել է. Շիրակի մարզի դատախազի տեղակալը մանրամասներ հայտնեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    20 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    65%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Վարդան Ղուկասյանը հարցաքննվել է. Շիրակի մարզի դատախազի տեղակալը մանրամասներ հայտնեց

Վարդան Ղուկասյանը հարցաքննվել է. Շիրակի մարզի դատախազի տեղակալը մանրամասներ հայտնեց

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հարցաքննվել է: Տեղեկությունն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Պողոսյանը:

«Մեղադրանքն առաջադրվել է և հարցաքննվել է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ըստ գործի նյութերի Ղուկասյանին վերագրվող հանցավոր արարքների կատարմանը օժանդակած Գյումրու քաղաքապետարանի այլ աշխատակիցներին, դատախազի տեղակալը նշեց, որ փաստաթղթերի կեղծման ու կեղծված փաստաթղթերի գրանցման ընթացքում կատարված հանցավոր արարքների բոլոր հանգամանքները նախաքննության ընթացքում մանրակրկիտ ստուգվում են:

«Եթե ի հայտ գան կոնկրետ անձանց կողմից հանցակցության փաստական տվյալներ, նշված անձանց արարքներին ևս կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական»,- ասաց Պողոսյանը:

Լրագրողների հարցին, թե ինչ կարող են տալ այդ բացահայտումները Գյումրիին ու գյումրեցիներին, դատախազը նշեց, որ դատարանի կողմից ապօրինի օտարված գույքի փաստը վերջնականապես հաստատվելուց հետո այդ գույքի սեփականությունը կարող է վիճարկվել քաղաքացիական դատարանում և վերադարձվել համայնքին:

Դատախազի տեղակալը հիշեցրեց, որ հիշյալ քրեական գործը հարուցվել էր դեռ 2019թ-ի վերջին: Բայց քննչական ու դատավարական գործողությունների ծավալուն ու բազմադրվագ լինելու պատճառով մեղադրանքը Ղուկասյանին հարուցվել է միայն 1.5 տարի անց:

Թեմայի այլ նորություններ