ՃՈ-ից եւ ՊՊԾ-ից ընդհանուր 200-ից ավելի ծառայող է տեղափոխվել պարեկային ծառայություն. ոստիկանություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    20 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    65%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

ՃՈ-ից եւ ՊՊԾ-ից ընդհանուր 200-ից ավելի ծառայող է տեղափոխվել պարեկային ծառայություն. ոստիկանություն

ՃՈ-ից եւ ՊՊԾ-ից ընդհանուր 200-ից ավելի ծառայող է տեղափոխվել պարեկային ծառայություն. ոստիկանություն

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում իրենց ծառայությունը շարունակում են ճանապարհային ոստիկանության նախկին 58 ծառայող եւ պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի նախկին 156 ծառայող։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

Նշենք, որ հուլիսի 7-ից Երեւանում իր աշխատանքն է սկսել պարեկային ծառայությունը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պարեկային ծառայությունում 698 ծառայող կա եւ անձնակազմի 70 տոկոսը մարդիկ են, ովքեր նախկինում ոստիկանությունում չեն աշխատել:

ՀԺ-ն ոստիկանությունից հետաքրքրվել էր նաեւ, թե ՃՈ եւ ՊՊԾ քանի՞ աշխատակից է ազատվել աշխատանքից, ինչին ի պատասխանեց նշեցին. «ՀՀ ոստիկանությունում նոր պարեկային ծառայության կազմավորման արդյունքում՝ տվյալ ծառայությունում համապատասխան պաշտոնների չնշանակված ծառայողներին առաջարկվելու են այլ պաշտոններ: Իսկ ոստիկանությունում ծառայությունից ազատվածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը իրատեսական չէ, քանի որ ոստիկանությունում կադրային շարժը, հոսունությունը կրում է շարունակական բնույթ: Բացի այդ, ներկայիս փուլում դեռեւս քննարկվում է պարեկային ծառայությունում չնշանակված լուծարված ստորաբաժանման ծառայողների հետագա ծառայության հարցը»։

Թեմայի այլ նորություններ