Քվեարկության գաղտնիությունը խախտելու ևս մեկ դեպք Վարդենիսում. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Քվեարկության գաղտնիությունը խախտելու ևս մեկ դեպք Վարդենիսում. ՔԿ

Քվեարկության գաղտնիությունը խախտելու ևս մեկ դեպք Վարդենիսում. ՔԿ

2021 թ. հունիսի 29-ին Վարդենիս քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանության բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2021 թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ թիվ 21/52 ընտրատեղամասի դիմաց իրեն է հանդիպել նույն քաղաքի 27-ամյա բնակիչը և հորդորել, որ քվեարկի դաշինքներից մեկի օգտին և որպես երաշխիք իր հետ ընտրատեղամասից դուրս բերի իր կողմից նշված համարի քվեաթերթիկը: Քվեարկությունը կատարելուց հետո հանդիպել է 27-ամյա տղամարդուն և ցույց տվել տեղամասից դուրս բերած քվեաթերթիկը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Վարդենիս քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը, վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ: Իսկ 27-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ