Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի դստեր դին. Shamshyan.com
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    32 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    49%
    39 կմ/ժ
  • Լոռի 16°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    90%
    4 կմ/ժ
  • Արարատ 30°C
    30%
    11 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    71%
    8 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    32 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    87%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    32 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    45%
    16 կմ/ժ
  • Արցախ 21°C
    55%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի դստեր դին. Shamshyan.com

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի դստեր դին. Shamshyan.com

39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«2021թ ապրիլի 11-ին՝ ժամը 17:05-ին, ՀՀ ոստիկանության Զեյթունի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ կինն ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իրեն։

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Դ.Անհաղթի շենքերից մեկի բնակարանի պատշգամբում՝ բազմոցին, հայտնաբերվել է նույն բնակարանի՝ 1981թ. ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային միջանցիկ վնասվածքով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիակի կողքին հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 7 փամփուշտով, մեկ կրակված պարկուճ ու մեկ գնդակ։ Ատրճանակը՝ որպես պարգևատրում, տրվել է ինքնասպանություն գործած կնոջ հորը։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի վայրից վերցվել են հրազենը, փամփուշտները, կրակված պարկուճը և գնդակը, դիակի ձեռքերից վերցվել են կրակոցի արգասիքներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական-ձգաբանական համալիր փորձաքննություններ։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը):

Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացած կնոջ հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտ է:

Թեմայի այլ նորություններ