Միութենական երկրի կազմում լինելու հարց չի քննարկվում. ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    15 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    82%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53926
  • Դոլար = 388.163

Միութենական երկրի կազմում լինելու հարց չի քննարկվում. ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյան

Միութենական երկրի կազմում լինելու հարց չի քննարկվում.  ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյան

«Մենք բազմիցս լսել ենք նման հայտարարություններ: Ես ցանկանում եմ շեշտել, որ հայ ու բելառուս ժողովուրդները եղբայրական են, և մենք շատ սերտ բարեկամական կապեր ունենք: Որևէ բան չի կարող ազդել այդ ժողովուրդների բարեկամական հարաբերությունների վրա: Մեկնաբանելու որևէ առիթ չեմ տեսնում»:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, մեծ հավանականությամբ՝ նաև Հայաստանը, որովհետև այն «ոչ մեկին պետք չէ»:

«Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանն ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ նրանք էլ են շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Այնտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, առաջին հերթին տնտեսական անհրաժեշտությունից դրդված, նույնպես կմիանան»,- մասնավորապես ասել էր Լուկաշենկոն:

Լրագրողների դիտարկմանը, որ ընդդիմության կարծիքով՝ Լուկաշենկոյի ասածներին պետք է արձագանքել երկրի ղեկավարի մակարդակով, ոչ թե իշխանական պատգամավորների, Արշակյանն ասաց. «Ընդդիմությունը բազմաթիվ այլ գործեր ունի, որոնցով կարող է զբաղվել»:

Դիտարկմանը՝ երբ այդպիսի հայտարարություններ է անում Ադրբեջանի նախագահը, ասվում է՝ չունենք դիվանագիտական հարաբերություններ, պետք չէ կենտրոնանալ այդ հայտարարությունների վրա, սակայն Բելառուսի հետ կան դիվանագիտական հարաբերություններ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը նշեց՝ իր կարծիքը չի տարբերվում ԱԳՆ-ի կարծիքից:

Հարցին՝ քննարկվո՞ւմ է արդյոք հարց, որ Հայաստանը պետք է լինի միութենական երկրի կազմում, Հակոբ Արշակյանը բացասական պատասխան տվեց:

Թեմայի այլ նորություններ