ՄԻՊ-ում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների փաստաբանների հետ տեղի են ունեցել քննարկումներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 19°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    65%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

ՄԻՊ-ում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների փաստաբանների հետ տեղի են ունեցել քննարկումներ

ՄԻՊ-ում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների փաստաբանների հետ տեղի են ունեցել քննարկումներ

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավարի, Գորիս համայնքի և Որոտան, Քարահունջ բնակավայրերի վարչական ղեկավարների, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ու նրանց ազատությունից զրկելու հետ կապված հարցերն ի սկզբանե գտնվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում:

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր ներկայացնելուց հետո աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզ, տեղի են ունեցել այցեր ազատությունից զրկված մի շարք ղեկավարների, ինչպես նաև քննարկումներ մարզի բնակիչների հետ: Քննարկումներ են տեղի ունեցել նաև իրավապահ և տեղական ինքնակառավարման նշված մարմիններից մի քանիսի հետ: Առանձին ուսումնասիրվում և վերլուծության են ենթարկվում լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հրապարակումները:

Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել համայնքների ղեկավարների փաստաբանները՝ կապված նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումների և նրանց ազատությունից զրկելու հետ: Ըստ փաստաբանների՝ քրեական հետապնդումները, ձերբակալումներն ու կալանավորումները չունեն հիմքեր և պետք է անհապաղ դադարեցվեն կամ վերացվեն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արդեն իսկ ուղարկվել են մի շարք պաշտոնական գրություններ:

Դրանից բացի, հունիսի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում փաստաբանների հետ: Մանրամասն քննարկվել են Գորիս, Սիսիան, Քաջարան համայնքների ղեկավարների, Մեղրի համայնքի նախկին ղեկավարի փաստաբանների բարձրացրած և նրանցից յուրաքանչյուրի վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը: Այլ հարցերի թվում փաստաբանները պնդել են, որ իրենց վստահորդներին բերման ենթարկելն ու ձերբակալելը տեղի են ունեցել նրանց իրավունքների խախտումներով, օրենքի խախտմամբ է տեղի ունեցել նաև քրեական հետապնդման նախաձեռնումն ու կալանավորումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև  Մարդու իրավունքների պաշտպանի կողմից համապատասխան միջոցների ձեռնարկումը:

Նշվում է նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում շարունակվում է օրենքով նախատեսված միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ քննարկումների, այցերի և պաշտոնական հաղորդակցության միջոցով:

Թեմայի այլ նորություններ