Մեր նպատակն է ցանել վստահության սերմերը. Ավստրիայի ԱԳ նախարարը խոսեց հայ- ադրբեջանական հաշտեցման անհրաժեշտության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    20 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 19°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    65%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Մեր նպատակն է ցանել վստահության սերմերը. Ավստրիայի ԱԳ նախարարը խոսեց հայ- ադրբեջանական հաշտեցման անհրաժեշտության մասին

Մեր նպատակն է ցանել վստահության սերմերը. Ավստրիայի ԱԳ նախարարը խոսեց հայ- ադրբեջանական հաշտեցման անհրաժեշտության մասին

Հարավային Կովկասի տարածաշրջանն այս պահին հասարակությունների միջև վստահության մեծ կարիք ունի: Այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը:

Նա անդրադարձավ Երևանում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին ու դրանց ընթացքում ունեցած ինտենսիվ քննարկումներին:

«Մեր նպատակն էր՝ հասկանալ, թե ինչ միջոցներով է հնարավոր կառուցել վստահություն: Այս այցը վերահաստատեց այն, ինչ մենք արդեն գիտեինք՝ վստահությունն ամենակարևոր ռեսուրսն է, որի կարիքն ունի տարածաշրջանը և որի պակասը կա: Մեր նպատակն է ցանել այդ վստահության սերմերը: Գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով առաջացած վերքերը դեռ բաց են, սակայն մենք կարիք ունենք ապաքինման գործընթացի: Այս այցը ցույց տվեց, որ կողմերը գիտակցում են, որ այդ գործընթացի կարիքն իսկապես կա, և նրանք ունեն գործընկերների կարիք այս գործընթացը սկսելու համար: Եվրամիությունը պատրաստ է հնարավոր ամեն ձևով աջակցել»,- ասաց Շալլենբերգը:

Նա նշեց, որ իրենք բարձր են գնահատում այս հարցում Վրաստանի դերակատարումը, որի միջնորդությամբ հնարավոր դարձավ Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումն ու Հայաստանի կողմից ականապատված տարածքների քարտեզների հանձնումը:

«Կարծում եմ՝ այս եռակողմ համագործակցությունը շահեկան է բոլոր կողմերի համար»,- ասաց Ավստրիայի ԱԳ նախարարը՝ նշելով, որ ԵՄ-ն լիարժեքորեն սատարում է նման գործընթացներին:

Թեմայի այլ նորություններ