Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ դեպքի վայրում է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ դեպքի վայրում է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը

Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ դեպքի վայրում է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը

Հունիսի 30-ին, ժամը 18։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում։

ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից 28 փրկարար (4 օժանդակ ավտոմեքենա)։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 30 աշխատակից։

Պարզվել է, որ մոտ 4000 քմ տարածքում տարբեր օջախներով այրվում են խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր:

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 1-ին, ժամը 15։50-ին։

Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։

Թեմայի այլ նորություններ