Ջոնաթան Լաքոթն այցելել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն»
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 19°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    65%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Ջոնաթան Լաքոթն այցելել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն»

Ջոնաթան Լաքոթն այցելել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի ու Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի ուղեկցությամբ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն այցելել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն»։

Նախարարությունը հայտնում է, որ հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել 2020 թ․ պատերազմի ընթացքում տեղահանված քաղաքացիներին տրամադրվող ծառայություններին ու ընթացիկ ծրագրերին։

Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է նախարարության կողմից պատվիրակման միջոցով իրականացվող ծրագրերն՝ անդրադառնալով նաև «Առաքելություն Հայաստան» կազմակերպության գործունեությանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2021 թվականի համար ավելի քան 300 մլն դրամ է հատկացրել «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը՝ տարեց և հաշմանդամություն ունեցող շուրջ 3,200 անձի ցերեկային խնամքի ծառայությունների (նաև տնային պայմաններում) տրամադրման նպատակով։

Թեմայի այլ նորություններ