Հունիսի 28-ից հուլիսի 4-ը գրանցվել է 802 դեպք, որից 429-ը՝ արտակարգ. ԱԻՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Հունիսի 28-ից հուլիսի 4-ը գրանցվել է 802 դեպք, որից 429-ը՝ արտակարգ. ԱԻՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 28-ից հուլիսի 4-ը գրանցվել է 802 դեպք, որից 429-ը՝ արտակարգ. ԱԻՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 28-ից հուլիսի 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 802 դեպք, որից 429-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 308 հրդեհի, 4 փլուզման, 7 ուժեղ քամու, 4 ուժեղ կարկուտի, 16 ինքնասպանության փորձի դեպք, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 185 կենցաղային կանչ: Տուժել է 122 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 6 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ:

Արձանագրվել է թունավորման 13 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Թեմայի այլ նորություններ