Հրդեհ Խորենացու փողոցում. փրկարարները տարհանման աշխատանքներ են իրականացնում 4-րդ հարկի բնակարաններից
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    59%
    35 կմ/ժ
  • Լոռի 17°C
    90%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 28°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    59%
    12 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    32%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    82%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    32%
    13 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    48%
    3 կմ/ժ
  • Արցախ 23°C
    53%
    14 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.43363
  • Դոլար = 388.163

Հրդեհ Խորենացու փողոցում. փրկարարները տարհանման աշխատանքներ են իրականացնում 4-րդ հարկի բնակարաններից

Հուլիսի 11-ին, ժամը 16։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։47-ին, մարվել՝ 20:44-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը` մոտ 1000 քմ, ներսում կուտակած կենցաղային իրեր:

Փրկարարներն իրականացրել են տարահանման աշխատանքներ 4-րդ հարկի բնակարաններից։

Թեմայի այլ նորություններ