ՀՀ ՊՆ ղեկավարն «Էրեբունի» օդանավակայանում քննարկել է ՌԴ-ի հետ ռազմաավիացիոն համագործակցության ծրագրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    20 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    65%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

ՀՀ ՊՆ ղեկավարն «Էրեբունի» օդանավակայանում քննարկել է ՌԴ-ի հետ ռազմաավիացիոն համագործակցության ծրագրերը

ՀՀ ՊՆ ղեկավարն «Էրեբունի» օդանավակայանում քննարկել է ՌԴ-ի հետ ռազմաավիացիոն համագործակցության ծրագրերը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է «Էրեբունի» օդանավակայան, որտեղ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանն ու ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը ներկայացրել են ռազմաբազայում առկա ավիացիոն միջոցներն ու դրանց տեխնիկական բնութագրերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական ինքնաթիռների հնարավորություններին ծանոթացել է օդաչուի խցիկում: Վաղարշակ Հարութնունյանին ներկայացվել են նաև ռազմական ինքնաթիռների սպառազինության որոշ նմուշներ:

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմաավիացիոն ուժերի համագործակցության ներկա վիճակը, համատեղ մարտական հերթապահության ընթացքն ու առաջիկա ծրագրերը:

Թեմայի այլ նորություններ