Հետիոտներին հորդորում ենք անցում դուրս գալ կամ դրա հատումը շարունակել բացառապես անցման անվտանգության մեջ համոզվելուց հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    88%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    84%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    83%
    11 կմ/ժ
  • Արցախ 15°C
    79%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.54073
  • Դոլար = 388.163

Հետիոտներին հորդորում ենք անցում դուրս գալ կամ դրա հատումը շարունակել բացառապես անցման անվտանգության մեջ համոզվելուց հետ

Հետիոտներին հորդորում ենք անցում դուրս գալ կամ դրա հատումը շարունակել բացառապես անցման անվտանգության մեջ համոզվելուց հետ

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ հետիոտներին հորդորում են անցում դուրս գալ կամ դրա հատումը շարունակել բացառապես անցման անվտանգության մեջ համոզվելուց հետո:

«Վերջին շրջանում Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված դիտարկումներով պարզվել է, որ հատկապես քաղաքային բնակավայրերում հետիոտները կարգավորվող (լուսացույցով կահավորված) հետիոտնային անցումներից օգտվելիս հաճախ հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ անցումն անվտանգ չէ, և հետիոտնային անցում են դուրս գալիս անմիջապես հետիոտնի համար նախատեսված լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալու պահին՝ անտեսելով, որ հետիոտնային անցմանը մոտ գտնվող տրանսպորտային միջոցը դեռ չի ավարտել խաչմերուկի անցումը։

Հաշվի առնելով, որ նման վարքագիծը սպառնալիք է ճանապարհային երթևեկության անվտանգության և առաջին հերթին հենց հետիոտնի կյանքի ու առողջության համար, հետիոտներին հորդորում ենք անցում դուրս գալ կամ դրա հատումը շարունակել բացառապես անցման անվտանգության մեջ համոզվելուց հետո», - նշված է հայտարարությունում:

Թեմայի այլ նորություններ