Հայհոյանքը քրեորեն կպատժվի. օրենսդրական փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    20 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    65%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Հայհոյանքը քրեորեն կպատժվի. օրենսդրական փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ

Հայհոյանքը քրեորեն կպատժվի. օրենսդրական փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ

ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գևորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացված ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» և ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

«Ըստ էության, նախագիծը առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ենթարկվել է միայն տեխնիկական փոփոխությունների: Այլ բովանդակային փոփոխություններ նախագծում չեն կատարվել: Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ այս նախագիծը նպատակ է հետապնդում նախ և առաջ որոշակի առումով բնականոն հուն վերադարձնել մեզ մոտ հատկապես վերջին շրջանում ձևավորված այն ոչ բարենպաստ մթնոլորտը, որը կապված էր հայհոյանքի տարածման հետ»,- ասաց պատգամավորը: 

Օրենքի նախագծի ընդունմամբ քրեաիրավական առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ կնախատեսվեն անձանց պատվին ու արժանապատվությանը սպառնացող առավել վտանգավոր դրսևորումների համար: Հարակից զեկուցմամբ Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: Փոխնախարարը նշեց, որ փոփոխությամբ կկանխվի մեր հասարակությունում հայհոյանքն ու նաև անձի արժանապատվությանն անպարկեշտ եղանակով վիրավորանք հասցնելը:

Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 137 հոդվածով, որով կքրեականացվի անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի եղանակով վիրավորելը:

Որպես հանցակազմի տեսակ նախատեսվել է նշված արարքը, ինչպես նաև անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, իսկ որպես առավել ծանր որակվող տեսակ՝ նշված արարքները անձի հանրային գործունեությամբ պայմանավորված կամ միևնույն անձի նկատմամբ պարբերաբար կատարելը:

Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել «հանրային գործունեություն» հասկացությունը:

Քվեարկության ժամանակ կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ և ձեռնպահ պատգամավորներ չկային:

Թեմայի այլ նորություններ