Հայաստանում կոռուպցիայի կանխարգելումը ճիշտ ընթացքի մեջ է. քննարկվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նոր ծրագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    22 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    11 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    82%
    5 կմ/ժ
  • Արարատ 28°C
    43%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    60%
    11 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    30%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    80%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    30%
    4 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    50%
    10 կմ/ժ
  • Արցախ 23°C
    52%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.46052
  • Դոլար = 388.163

Հայաստանում կոռուպցիայի կանխարգելումը ճիշտ ընթացքի մեջ է. քննարկվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նոր ծրագիրը

Հայաստանում կոռուպցիայի կանխարգելումը ճիշտ ընթացքի մեջ է. քննարկվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նոր ծրագիրը

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոնն ընդգծում է, որ կոռուպցիան իրապես վերացնելը մեծապես կախված է նաև հասարակության ջանքից:

Ջոն Ալելոնն այս մասին ասաց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի մշակմանը նվիրված աշխատաժողովի ընթացքում :

 «Իհարկե այստեղ լայնորեն և  անընդհատ պետք է ընդգծել ռազմավարական հաղորդակցության և հանրության իրազեկվածության կարևորությունը, իրազեկվածության մակարդակի բարձրացումը՝ մասնավորապես հակակոռուպցիոն բարեփոխումների հաջողությունների վերաբերյալ: Ինչքան մարդիկ ավելի լավ տեղյակ լինեն այս ջանքերի մասին, այնքան ավելի հաջող կլինի պայքարը: Քանի որ այժմ բոլորս այս ուղղությամբ համագործակցում ենք, մաղթում եմ համագործակցության ավելի բարձր մակարդակ  2023-2026 թվականների ազգային հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ընթացքում»,- ասաց Ջոն Ալելոնը:

Նա ընդգծեց, որ  շատ արդյունավետ համագործակցություն են ունեցել  ՀՀ արդարադատության նախարարության հետ և ԱՄՆ ՄԶԳ-ը պատիվ ունի շարունակել բարեվարքության ամրապնդման ուղղությամբ ջանքերը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ նախորդ ռազմավարության նպատակներից մեկը հենց հանձնաժողովի ստեղծում էր, ընդ որում հանձնաժողով, որը ոչ միայն տեղական, այլ միջազգային գնահատականներով կարողանում է վստահություն ու  համոզմունք ներշնչել, որ Հայաստանում կոռուպցիայի կանխարգելումը ճիշտ ուղղության ու ընթացքի մեջ է:

«Սա նշանակում է, որ մենք նաև ռազմավարական խնդիրների տեսանկյունից այլ որակ ենք ապահովելու: Նախորդ ռազմավարությունը այն բազային հարթակն էր, որ տվեց այս մասնագիտացված մարմինների ձևավորման հնարավորությունը, իսկ իրականացումն արդեն ամբողջությամբ տեղափոխվում է այս նոր հարթություն, որը կքննարկենք և կպլանավորենք այս աշխատաժողովում»,-ասաց նա:

Հայկուհի Հարությունյանն ընդգծեց, որ բոլոր քայլերը ավելի մոտ ապագայում յուրաքանչյուր քաղաքացու բերելու են այն համոզմունքին, որ իսկապես համակարգն ունի այն զգայնությունը, որ կոռուպցիան որպես այդպիսին ոչ թե պետք է  դրսևորումից հետո պատժել, այլ ուղղակի այն պետք է պատշաճորեն կանխարգելել:

Թեմայի այլ նորություններ