Հայաստանի կառավարությունը նախատեսում է պահեստազորայինների նոր վարժական հավաքներ անցկացնե
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    15 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    82%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.54073
  • Դոլար = 388.163

Հայաստանի կառավարությունը նախատեսում է պահեստազորայինների նոր վարժական հավաքներ անցկացնե

Հայաստանի կառավարությունը նախատեսում է պահեստազորայինների նոր վարժական հավաքներ անցկացնե

Հայաստանի կառավարությունը նախատեսում է պահեստազորայինների նոր վաժական հավաքներ անցկացնել 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը: ՀՀ կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում:

Նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 724 քաղաքացի, որոնցից 566–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:  
 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

Թեմայի այլ նորություններ