Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 19°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    65%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է. Փաշինյան

Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է. Փաշինյան

Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի զարգացման համար խաղաղ դարաշրջան բացելու՝ մեր ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է լինենք առավելագույնս ակտիվ և ճկուն: Մեր տրամադրությունը և տրամադրվածությունը պետք է լինեն հետևյալը. առավելագույնն անել օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար»,- ասաց վարչապետը։

«Իհարկե, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ, հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում: Նման հարցերից մեկը, որը հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգերը, և, կարծում եմ, պետք է օր առաջ սկսենք աշխատանքները փոխվարչապետների եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ և նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից»,- հավելեց Փաշինյանը:

 Վարչապետի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է:

«Կարծում ենք, որ այս ուղղությամբ աշխատանքները ևս պետք է ակտիվանան»,- ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ