Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    20 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    72%
    16 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    92%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    82%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    80%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.49628
  • Դոլար = 389.501

Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է

Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է

Հունվարի 21-ին և 22-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Հունվարի 21-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հերթապահության նախապատրաստական ավանում անցկացվել է ցուցադրական գործնական պարապմունք: Ստորաբաժանումների հրամանատարները և դիրքերի ավագները հրահանգավորել են մարտական հերթափոխի նախապատրաստվող անձնակազմին՝ հաշվի առնելով  առաջադրված խնդիրների առանձնահատկությունները: 
 
5-րդ զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի ինժեներական ծառայությունների պետերի եռօրյա մասնագիտական հավաք-պարապմունք: Զորամիավորումում ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Ն. Հարությունյանի ղեկավարությամբ անցկացված հավաքների ընթացքում ստուգվել են սպաների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածությունը, քննարկվել են ինժեներական ապահովման խնդիրների կազմակերպման և կատարման ժամկետները:

Թեմայի այլ նորություններ